The Armenian Arbitrators Association (AAA) is pleased to announce its participation in the 11th Annual Mock Arbitration organized by the American University of Armenia (AUA) on April 26–27, 2025. The event, hosted by the LL.M. Program and ADR Clinic, brought together students from multiple universities for an intensive two-day simulation of international arbitration proceedings.
Հայաստանի արբիտորների ասոցիացիան և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը հնարավորություն են ընձեռնում բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտնետների ուսանողներին և իրավաբանի որակավորում ունեցող անձանց մասնակցել արբիտրաժային ամառային դպրոցին։
Քառօրյա ինտենսիվ ամառային դպրոցի նպատակն է նպաստել արբիտրաժի վերաբերյալ մասնակիցների տեսական և գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը։
Արբիտրաժի վերաբերյալ տեսական գիտելիքների ապահովելուց զատ, ամառային դպրոցը մասնակիցներին հնարավորություն կընձեռի կիրառել ձեռք բերված գիտելիքները դատախաղի և իրավիճակային մոդելավորման միջոցով։ Ամառային դպրոցի դասերը վարելու են փորձագետները՝ շեշտը դնելով քննարկումների և գործնական պարապմունքների վրա, ինչն ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել այս ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ։
Արբիտրաժով հետաքրքրված անձանց հրավիրում ենք ներկայացնել իրենց հայտերն արբիտրաժի ամառային դպրոցին մասնակցելու համար։ Ընտրված մասնակիցների ակնկալվող թիվը 30 է։
Ամառային դպրոցի ացկացման ամսաթիվը՝ 26-29 հունիսի 2025 թվական (09:30 – 18:00)։
Ամառային դպրոցի անցկացման վայրը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, 5-րդ հարկի, փոքր դահլիճ։
Դիմումատուների համապատասխանության չափանիշները՝ ամառային դպրոցին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները և իրավաբանի որակավորում ունեցող անձիք։
Ամառային դպրոցի պաշտոնոկան լեզու՝ հայերեն
Դիմելու կարգը.
Մասնակցության հայտ /հետաքրքրության նամակ ձևակերպված ազատ ոճով/ ինքնակենսագրականի հետ մեկտեղ պետք էուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ հասցեին մինչև 2025 հունիսի 10- ը ժամը 18:00-ն։
Ամառային դպրոցին մասնակցելու հայտ ներկայացրած ուսանողները կընտրվեն համապատասխան հանձնաժողովի կողմից հաշվի առնելով ներկայացված հայտերը։
Հայաստանի արբիտրատորների ասոցիացիան մասնակցեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) կողմից կազմակերպված քննարկմանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում արբիտրաժի և հաշտարարության կիրառման առանձնահատկությունները՝ մասնագետներին ծանոթացնելով AMCA-ի կողմից առաջարկվող վեճերի լուծման ընթացակարգերին։ Քննարկումը կարևոր հարթակ հանդիսացավ պարզաբանելու, թե ինչպես կարող են տեխնոլոգիական ընկերությունները օգտվել արբիտրաժից՝ վեճերը արագ, արդյունավետ և արդարացի լուծելու համար։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք ծանոթանալ պաշտոնական հայտարարությանը՝ կարդալ ավելին։
ԱՐԲԻՏՐԱԺԻ ԵՎ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ (AMCA) հաջողությամբ գրանցել է իր առաջին միջազգային արբիտրաժական գործը՝ շուրջ 157,000 եվրոյի պահանջով։ Այս կարևոր իրադարձությունը մեծ նշանակություն ունի հայկական արբիտրաժային համայնքի համար՝ ընդգծելով AMCA-ի աճող դերը միջազգային մակարդակով արդյունավետ վեճերի լուծման գործում։
Հայաստանում ավարտվեց երկրորդ միջազգային արբիտրաժային շաբաթը՝ 20-ից ավելի երկրների ավելի քան 200 մասնակիցներով։ Կարևոր թեմաներից էին էթիկան, արհեստական ինտելեկտը և կառուցապատման ու բանկային ոլորտներում արբիտրաժը։ Քննարկվեցին արբիտրաժի անկախությունը և անաչառությունը։
Տեսանյութում ներկայացված է հարցազրույց Արբիտրների Ասոցիացիայի Նախագահի հետ, որտեղ քննարկվում են արբիտրաժի առանձնահատուկ ասպեկտները։
Հայաստանի Արբիտրների Ասոցիացիան, համագործակցելով Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ, հաջողությամբ անցկացրեց 2024 թվականի արբիտրաժի ամառային դպրոցը հունիսի 27-30-ը: Այս չորսօրյա ինտենսիվ ծրագիրը նպատակ ուներ խորացնել մասնակիցների տեսական և գործնական գիտելիքները արբիտրաժի վերաբերյալ:
We are delighted to recognize and thank our esteemed sponsors for their generous support of the Arbitration Summer School 2024.
Ահա 2024թ. դեկտեմբերի արբիտրաժային աշխարհի հիմնական նորությունները.
Հայաստանի արբիտորների ասոցիացիան և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը հնարավորություն են ընձեռնում բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտնետների ուսանողներին և իրավաբանի որակավորում ունեցող անձանց մասնակցել արբիտրաժային ամառային դպրոցին։