Հայաստանի արբիտրների ասոցիացիան ուրախությամբ ներկայացնում է Աիդա Բ. Ավանեսյանի, ի.գ.դ., «Արբիտրաժ․ ներպետական և միջազգային» գրքի երկրորդ՝ վերանայված հրատարակությունը։
Գիրքը ներկայացնում է արբիտրաժի համապարփակ ուսումնասիրություն՝ անդրադառնալով արբիտրաժի էությանը, առավելություններին և թերություններին, արբիտրաժով լուծվող վեճերին, արբիտրաժային համաձայնագրին, արբիտրներին և տրիբունալին, արբիտրաժի գործընթացին, արբիտրաժային վճռին և դրա հարկադիր կատարմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և պրակտիկային, ինչի շնորհիվ հրատարակությունը կարող է օգտակար լինել իրավաբանների, արբիտրների, հետազոտողների, ուսանողների և վեճերի այլընտրանքային լուծմամբ հետաքրքրվող անձանց համար։
Հրատարակությունը հասանելի է Հայաստանի արբիտրների ասոցիացիայի պաշտոնական կայքում։
Կարդալ գիրքը՝ https://drive.google.com/uc?export=download&id=1k0JRuimVkVkTjGqgfTrjP0kjXC0viApD



