Հայաստանի Արբիտրների Ասոցիացիան ներկայացնում է ՀՀ դատարանների կողմից քննված արբիտրաժային գործերի նոր պարբերական համառոտագրումը: Սույն նյութը պատրաստվել է Ասոցիացիայի անդամ Աիդա Ավանեսյանի կողմից և ներառում է այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են.
-
Արբիտրաժային համաձայնությունների վավերականությունը,
-
Արբիտրաժային վճիռների ճանաչումը և հարկադիր կատարումը,
-
Արբիտրաժային վճիռների չեղարկման իրավական հիմքերը:
Նյութում ամփոփված են Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների կարևորագույն դիրքորոշումները, որոնք կօգնեն իրավաբաններին և արբիտրներին ավելի լավ կողմնորոշվել ոլորտի դատական պրակտիկայում:



