Հայ արբիտրաժային միությունը ուրախությամբ աջակցել և հետևել է Չորրորդ VIAC CAN կոնգրեսին 2026, որը կայացել է «Գաղափարներից դեպի ազդեցություն» խորագրի ներքո։
Կոնգրեսը համախմբել էր տարբեր երկրների արբիտրաժային մասնագետների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների և երիտասարդ մասնագետների՝ ստեղծելով արդյունավետ հարթակ գաղափարների փոխանակման, ոլորտի արդիական միտումների քննարկման և միջազգային մասնագիտական համագործակցության ամրապնդման համար։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց միջսահմանային երկխոսության, նորարարական մոտեցումների և ինստիտուցիոնալ համագործակցության կարևորությունը միջազգային վեճերի լուծման ոլորտի հետագա զարգացման համատեքստում։
Հայ արբիտրաժային միությունը իր շնորհակալությունն է հայտնում VIAC թիմին՝ բարձր մակարդակով կազմակերպված կոնգրեսի համար և ակնկալում է շարունակական արդյունավետ համագործակցություն միջազգային արբիտրաժային համայնքի շրջանակում։



