Նախորդ շաբաթ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում (AMCA) տեղի է ունեցել արբիտրաժին նվիրված մասնագիտական դասընթաց, որին մասնակցել են նաև Հայաստանի արբիտրների ասոցիացիայի անդամներ։
Դասընթացի շրջանակում բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի արբիտրների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Արամ Խաչատրյանը, ով ներկայացրել է արբիտրաժային համաձայնությանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր՝ ապահովելով մասնագիտական և բովանդակալից քննարկումներ։
Որպես բանախոս հանդես է եկել նաև «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր, ԱյՍիՍի Հայաստան վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահ, Հայաստանի արբիտրների ասոցիացիայի անդամ Լիլիթ Կարապետյանը, ով մասնակիցներին ներկայացրել է արբիտրաժի էությունը, տեսակները և գործնական առավելությունները։
Դասընթացը ներառել է տեսական և կիրառական բաղադրիչներ՝ ուղղված արբիտրաժի ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը։



